1920թ. մեր հանձնած Կարսը թրքացվել է, իսկ 2020թ.-ին հանձնված հայկական Արցախը և բերդաքաղաք Շուշին ամբողջ թափով իսլամացվում ու թրքացվում են


15:40 , 29 հունվար, 2021
Թուրքիայի նախագահ Էրդողանն իր թելեգրամյան պաշտոնական ալիքում գրառում է կատարել, որում տեղադրել է բերդաքաղաք Կարսի հայկական Սբ. Առաքելոց վանքի նկարը։ Վանքն այժմ ծառայում է որպես քաղաքային մզկիթ։ Էրդողանն իսլամական ավանդույթով շնորհավորել է մուսուլմանների հանգստյան օրը՝ ուրբաթը։
1920թ. մեր հանձնած Կարսը թրքացվել է։ 2020թ. ՀՀ ապաշնորհ իշխանության պատճառով թշնամուն հանձնված հայկական Արցախը և մեկ այլ բերդաքաղաք Շուշին ևս ամբողջ թափով իսլամացվում ու թրքացվում են։