ԱԻ պետական ծառայությունը հորդորում է պայթյունների ձայներ լսելիս չանհանգստանալ և խուճապի չմատնվել


10:19 , 29 հունվար, 2021
Հարգելի հայրենակիցներ,
ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների ծառայությունն իրազեկում է, որ հանրապետության տարածքից հայտնաբերված չպայթած կամ վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում և հարակից բնակավայրերի տարածքներում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում:
ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է, պայթյունների ձայներ լսելիս չանհանգստանալ և խուճապի չմատնվել: Սակրավորներն են աշխատում:
Տեղեկատու հեռախոս՝ 911: