Հետախուզման մեջ գտնվող անձը Երևանում երեխայի էր պատանդ վերցրել ու հրաժարվում էր հանձնվել


11:59 , 27 հունվար, 2021

Դեպքը գրանցվել է այսօր Երևանում` Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում, հետախուզվողին վնասազերծելու ժամանակ:

Նրա հետ բանակցություններ էր վարում ոստիկանապետ Վահե Ղազարյանը։

Քիչ առաջ ՀՀ ոստիկանապետ Վ․ Ղազարյանին, ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Ա․ Հովհաննիսյանին հաջողվեց մոտ 5 ժամ անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում հետախուզվողին հանձնել իրավապահներին։ Նրան ՀՀ ոստիկանապետն ու փոխոստիկանապետը Վ․ Ղազարյանի ծառայողական ավտոմեքենայով տեղափոխեցին ոստիկանություն։ Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները։ Նրանց են միացել նաև Երևան քաղաքի քննչական վարչության քննիչները։