Մեկնարկել է Արա Այվազյանի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը


10:56 , 27 հունվար, 2021

Երևանում մեկնարկել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը, այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջը:

«Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը»,- ասված է գրառման մեջ:

Երևանում նախատեսված է նաև Իրանի ԱԳ նախարարի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Հունվարի 25-ին ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը այցելել է Ադրբեջան, իսկ հունվարի 26-ին` Ռուսաստանի Դաշնություն: