«Մեծ Բրիտանիայում ավելի քան 6.5 միլիոն մարդ անցել է կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին փուլը». Ջոնսոն


03:38 , 26 հունվար, 2021

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ երկրում արդեն ավելի քան 6.5 միլիոն մարդ անցել է կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին փուլը: Այս մասին հայտնում է RT-ն:

«Պատվաստման ոլորտում մեր ջանքերը շարունակվում են: Ավելի քան 6.5 մարդ արդեն ստացել է առաջին բաղադրիչը»,- գրել է Ջոնսոնը թվիթերյան իր էջում:

Միևնույն ժամանակ նա շնորհակալություն է հայտնել «նրանցից, ովքեր ներդրում են ունեցել այդ նշանակալի առաջախաղացման մեջ»:

«Միասին մենք կհաղթենք վարակը»,- հայտնել է Ջոնսոնը: