«Աշխարհում ամենաուժեղ մոգությունը սերն է» Բեն Ավետիսյանը և Դիանա Տոնոյանն ամուսնացել են


23:04 , 19 հունվար, 2021
 
Դերասան Բեն Ավետիսյանը և Դիմահարդար Դիանա Տոնոյանը ամուսնացել են: Այս լուրով զույգը կիսվել է իրենց սոցիալական կայքերում:
 
Դիանան իր ինստագրամյան էջում կիսվել է իր և Բենի հարսանեկան լուսանկարով մեկնաբանելով այն այսպես.
 
«Աշխարհում ամենաուժեղ մոգությունը սերն է: Հավատացեք նրան: Միայն դա կարող է ստիպել մարդուն սարեր շրջել, երկնքից աստղեր իջեցնել...»