Որքան էլ մեծ լինի ցանկությունը՝ նպաստելու քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը, դա անհնար է դառնում մեծամասնության ստեղծած մթնոլորտում


11:53 , 19 հունվար, 2021
Քաղաքակիրթ աշխարհում քաղաքական ճգնաժամերի ժամանակ իշխանությունը գնում է զիջումների, քննարկումների, լսում կարծիքներ, առաջարկներ ու փնտրում ելքեր։
Հայաստանում քաղաքական ճգնաժամի ժամանակ իշխանությունը փորձում է հնարավորինս թույլ չտալ քննարկումներ, խլում ընդդիմությանն իր քվոտայով հասանելիք ԱԺ մշտական հանձնաժողովի պաշտոնը, հայտարարում, որ երկրի լրջագույն խնդիրը խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունն է։
Այս պայմաններում, որքան էլ մեծ լինի մեր ցանկությունը՝ նպաստելու քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը, դա ուղղակի ահնարին է դառնում իշխող մեծամասնության ստեղծած մթնոլորտում։