Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում, ուստի խնդրում ենք խուճապի չմատնվել. ԱՀ ԱԻՊԾ


11:03 , 18 հունվար, 2021
Հարգելի հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ այսօր սակրավորական ջոկատները զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների շրջանակներում ռազմամթերքի վնասազերծում են նախատեսում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում, ինչպես նաև Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում:
Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում, ուստի խնդրում ենք խուճապի չմատնվել:
Սակրավորական ջոկատներն աշխատում են ամեն օր՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 18:00-ն:
Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911, 101, 112 կարճ հեռախոսահամարներին: