Աշխարհի բոլոր դատապարտիչները արդեն հասցրել են խստորեն դատապարտել Նավալնու ամբարտավան ձերբակալությունը, մինչդեռ մեծատառով Իրավապաշտպան Իոաննիսյանը լուռ է․ Ռուբեն Մելիքյան


03:17 , 18 հունվար, 2021
Գրինվիչի ժամանակով 22:40 է...
Աշխարհի բոլոր դատապարտիչներն արդեն հասցրել են խստորեն դատապարտել Նավալնու ամբարտավան ձերբակալությունը։ Բացարձակապես բոլորը։ Ոմանք՝ նույնիսկ մի քանի անգամ։
Մինչդեռ մեծատառով Իրավապաշտպան Իոաննիսյանը լուռ է, ինչպես խաղաղօվկիանոսյան մայրամուտ... Ես արդեն չգիտեմ՝ ինչ մտածեմ...
Զինվենք համբերությամբ ու մի քիչ էլ սպասենք։ Հույս ունենանք՝ օրը կբացվի, բարին էլ՝ հետը...