Այսօր զինամթերքի վնասազերծում կիրականացվի Մարտունիում և հարակից բնակավայրերում, նաև Ասկերանի Այգեստան համայնքում


09:36 , 15 հունվար, 2021

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները, Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամները, չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի տարածքում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 911, 101, 112 հեռախոսահամարներին: