Արման Թաթոյանն ու ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչը Գյումրիում հանդիպել են գերեվաված զինծառայողների ծնողների հետ


21:41 , 14 հունվար, 2021

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր վաղ առավոտից ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ Գյումրիում հանդիպումներ է ունեցել Շիրակից այն զինծառայողների ընտանիքների հետ, որոնք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են պատերազմական գործողությունների ավարտից հետո:

Ինչպես իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Արման Թաթոյանը, քննարկվել են գերիի կարգավիճակ ունեցող հայ զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնվող հարցեր: