Թուրքիա-Ադրբեջան կապն իրականացվելու է՝ չօգտագործելով Գյումրի-Կարս արդեն իսկ առկա երկաթուղին, որը միացած է նաև Նախիջևանին. նպատակներն, ըստ իս, երկուսն են և միմյանց հետ փոխշաղկապված


03:18 , 13 հունվար, 2021
Ըստ ռուսական «Կոմերսանտ»-ի՝ կառուցվելու է Շարուր (Նախիջևան)-Իգդիր (Թուրքիա) նոր երկաթուղու հատված։
Այսինքն՝ Թուրքիա-Ադրբեջան կապն իրականացվելու է՝ չօգտագործելով Գյումրի (Հայաստան)-Կարս (Թուրքիա) արդեն իսկ առկա երկաթուղին, որը միացած է նաև Նախիջևանին։
Նպատակներն, ըստ իս, երկուսն են և միմյանց հետ փոխշաղկապված․
1․ Թուրքիա-Նախիջևան ուղիղ երկաթուղային հաղորդակցության ստեղծումը՝ շրջանցելով Հայաստանը,
2․ Թուրքիա-Ադրբեջան «միջանցքի» վրա Հայաստանի ազդեցությունը հնարավոր նվազագույնին հասցնելը։
«Կոմերսանտ»-ի քարտեզը՝