Եթե 2018-ին տեղի ունեցածը իշխանազավթում էր, ինչո՞ւ են իշխանությունը զավթածները ցայսօր ազատության մեջ․ Արա Վարդանյանը՝ Միքայել Համբարձումյանին


20:43 , 12 հունվար, 2021
Երեկ Agnessa Khamoyan-ի հյուրն էր ԱԱԾ պետի Նախկին պաշտոնակատարը։ Մի կողմ դնեմ բազում հարցադրումներ, որոնք նա հնչեցրեց և տեղին հնչեցրեց։
Ինձ համար անհասկանալի էր հետևյալը։ Ագնեսսան հարց է տալի` արդյո՞ք 2018-ին տեղի ունեցածը իշխանազավթում էր, թե՞ ոչ։ Պարոն Համբարձումյանը պատասխանում է` ԱՅՈ։ Հարցս էլ հետևյալն է` բա ինչու՞ են իշխանությունը զավթածները ցայսօր ազատության մեջ, ինչու՞։ Ասեմ ավելին, ես էլ պարոն Համբարձումյանի հետ համակարծիք եմ, որ 2018-ին իշխանությունը հակասահմանադրական ձևով զավթվել էր, ինչի արդյունքում Հայաստանում տապալվել էր և շարունակում է տապալված մնալ Սահմանադրական կարգը։
Հույս ունեմ, որ մի օր բոլորս կհասկանանք, թե ինչի՞ց ելնելով են տարբեր մարդիկ աշխատել թուրքի դրածոյի հետ և իր ղեկավարության ներքո։ Եթե փորձում էին մեզ փրկել, բայց ցավոք չեն կարողացել, ապա դա գնահատելի է։ Իսկ եթե ուղղակի փախել են պատասխանատվությունից, ապա դա լրիվ այլ խոսակցություն է։