«Ավելի քան 48 000 մարդ է վերադարձել հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո». Պուտին


16:29 , 11 հունվար, 2021

Tert.am-ը գրում է․

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ավելի քան 48 հազար մարդ է վերադարձել հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը։