Տրամաբանական կլիներ, որ Արմեն Սարգսյանը այդքանը գրելուց հետո հայտարարեր իր հրաժարականի մասին


14:25 , 11 հունվար, 2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հոդված է գրել, որտեղ, քննադատություններ հնչեցնելով, ասում է, որ «երրորդ հանրապետությունն» այլևս անցյալ է և պետք է կառուցել նոր պետություն՝ «չորրորդ հանրապետություն»: Այսինքն՝ նշում է, որ պետությունը կառավարվել է ոչ արդյունավետ։
Դժվար է չընդունել Արեմ Սարգսյանի քննադատությունները, բայց մի նրբություն կա՝ նա առնվազն վերջին 2,5 տարիներին իր պաշտոնի բարձրությունից հետևել ու դակել է Նիկոլ Փաշինյանի կառավարության բոոր որոշումները, քննադատության ձայն չի հնչեցրել, աչք է փակել բոլոր ապօրինությունների ու կասկածելի քայլերի վրա։ Այսինքն՝ մոտ 3 տարի Արմեն Սարգսյանը ակտիվ կամ պասիվ նպաստել է պետության ոչ արդյունավետ կառավարմանը, որի վերջակետն եղավ Արցախի կորուստը։
Իսկ հիմա ասում է՝ եկեք նոր պետություն կառուցենք։ Տրամաբանական կլիներ, որ Արմեն Սարգսյանը այդքանը գրելուց հետո հայտարարեր իր հրաժարականի մասին։