«Ակնհայտ է մի բան. առանց գոնե փորձելու կանխել դավաճանի մեկնելը հաստատ չենք իմանա` հաջողացրե՞ց ծլկել, թե՞ ոչ». Արսեն Բաբայան


02:37 , 11 հունվար, 2021
Նկատեցի, որ լայն քննարկման թեմա է դարձել, թե արդյո՞ք կհաջողվի կանխել սրիկայի մեկնումը Մոսկվա:
Գուցե չստացվի, գուցե սրիկան Սևանից ուղղաթիռով գնա օդանավակայան, գուցե Նախիջևանով մեկնի Ռուսաստան:
Բայց ակնհայտ է մի բան. առանց գոնե փորձելու կանխել դավաճանի մեկնելը հաստատ չենք իմանա՝ հաջողացրե՞ց ծլկե՞լ, թե՞ ոչ:
Այո՛, կարող ենք ոչինչ չանել մտածելով, թե կարողանալու է անել ամեն բան: Իսկ հետո չե՞նք մտածելու, թե մե՞նք ինչ արեցինք, որ չկարողանար...
Ես առավոտյան 08:00-ին լինելու եմ օդանավակայանի տարածքում, որ թույլ չտամ այդ տականքի մեկնումը Մոսկվա: