Նիկոլի ձեռքով Ալիև-Էրդողան երկյակը իրականացնում է մեծ Թուրանի ծրագիրը, որի առանցքային ճանապարհներից մեկը Նախիջան - Ադրբեջան կապն է Մեղրիով. Նաիրա Զոհրաբյան (Video)


20:51 , 10 հունվար, 2021

Հայաստանի ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտնել է, որ իր կուսակցականների հետ միասին գտնվում է Հանրապետության հրապարակում: Նա անդրադարձել է հունվարի 11-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման օրակարգին, մասնավորապես, Նախիջևանով դեպի Սյունիքի մարզ բեռնափոխադրումներն իրականացնելու հարցին: