Իտալիան աշխարհի COVID պատվաստումների քարտեզ է ստեղծել


16:57 , 10 հունվար, 2021
Իտալիայի միջուկային ֆիզիկայի ազգային ինստիտուտի գիտնականները կայք են բացել, որը տրամադրում է աշխարհի երկրներում կորոնավիրուսի պատվաստման վերաբերյալ բոլոր տեղեկությունները: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

Կայքում ներկայացված է քարտեզ, որը ցույց է տալիս, թե որ պատվաստանյութերն է երկիրն օգտագործել և ինչպես է ընթանում պատվաստումների արշավը:

Ըստ տվյալների՝ աշխարհում օգտագործվում է COVID-ի դեմ 6 տեսակի պատվաստանյութ՝ CNBG, Cinovac, Moderna, Pfizer / BioNTech, Sinofarm, Sputnik V.: Նրանցից յուրաքանչյուրն ընդգծված է հատուկ գույնով:

Նշվում է, որ ամենաշատ պատվաստումներն արվել են ԱՄՆ-ում (ավելի քան 5,9 միլիոն մարդ): Այնուամենայնիվ, ըստ սխեմայի, որը ցույց է տալիս պատվաստումների քանակի հարաբերակցությունը երկրի բնակչության հետ, պատվաստումների համաշխարհային առաջատարն Իսրայելն է: