Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են BMW-ն ու Mercedes-ը, որն իր հերթին բախվել է երկաթե արգելապատնեշին


13:09 , 10 հունվար, 2021

Shamshyan.com-ը գրում է․

Հունվարի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18: 00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են BMW և Mercedes մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, իսկ հարվածի հետևանքով Mercedes-ն էլ բախվել է ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշին:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Դեպքի վայրում BMW-ի վարորդ ներկայացած երիտասարդն ասել է, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենա, որը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։