«5 միլիարդը մեծ գումար է ստրուկ դառնալու համար». Մհեր Մկրտչյան


12:15 , 8 հունվար, 2021
1996-ին Մոսկվայում նշանակվեցի «Ինտելեկտ» բանկի գլխավոր դիլեր: Ստանում էի ամիսը 1.500 դոլար աշխատավարձ, բայց վաճառում էի օրը 12 միլիոն դոլար cash:
Մեկ շաբաթ անց հայտնվեցին ընկեր բրոկերներ առաջարկով` մի 2 կոպեկ ավելի էժան վաճառել նրանց քեշն ու ստանալ օտկատ: Հաշվեցի` մոտ 24 000 դոլար շաբաթական: Հրաժարվեցի: Հիմա՞ր եմ: Ոչ: Որովհետև այդ վայրկյանից ես կդառնայի նրանց ստրուկը:
Հետագայում չծախված դիլերի ռեպուտացիան բացեց իմ առաջ շատ կարևոր դռներ` մարդիկ վստահում էին իմ տված խոսքին և հարգում ինձ, «դուռս քացով» չէին բացում:
Ինչո՞ւ պատմեցի այս պատմությունը․ 5 միլիարդը մեծ գումար է ստրուկ դառնալու համար: