Նոյեմբերի 9-ից հետո առնվազն 15 զոհված զինվորական ունենք, բայց դա, բնականաբար, քչերն են հասկացել


16:13 , 7 հունվար, 2021
Նոյեմբերի 9-ից հետո առնվազն 15 զոհված զինվորական ունենք, բայց դա, բնականաբար, քչերն են հասկացել։ Որովհետև կա՛մ պաշտոնապես ընդհանրապես չեն հայտնել այդ մասին, կա՛մ էլ լղոզվել է անվերջ չհերքող «հերքումների», մանիպուլյացիաների, մերձիշխանական շրջանակներից տարածվող բամբասանքների և ապատեղեկատվության պղտոր հոսքում։
Էլ չեմ խոսում 70–80 կամ գուցե ավելի շատ գերիների մասին։
Կրկնում եմ՝ նոյեմբերի 9-ից, այսինքն՝ պատերազմի «ավարտից» հետո։
Այսպիսի արհամարհական վերաբերմունք մեր ժողովրդի հանդեպ, մեր զոհվածների հանդեպ սպասելի է թուրքերից, թշնամուց, բայց ոչ մարդկանցից, որոնք գոնե անձնագրով մեր հայրենակիցներն են, առավել ևս՝ «ժողովրդի ընտրյալներ»։
Հենց այդ պատճառով էլ սրանց «նիկոլաթուրքեր» եմ անվանում։
Սխա՞լ եմ անում։