«Միայն հիմա հասկացա հասարակությունը սեւերի եւ սպիտակների բաժանելու ողջ խորքային իմաստը»․ Արմեն Աշոտյան


01:51 , 7 հունվար, 2021
Միայն հիմա՝ դավադիր կապիտուլյացիայից հետո եւ ազգային աղետի ժամանակ, ես հասկացա 2018-ից հասարակությունը սեւերի եւ սպիտակների բաժանելու ողջ խորքային իմաստը։
Փաստորեն, «սպիտակները» նրանք են, մի ամբողջ սերունդ մատաղ անողներն էին, անհայրենիք կապիտուլյանտները,
կոսմոպոլիտ հայրենասպանները, լատենտ ազերոֆիլները։
Սեւերը այս պատերազմի զոհերին սգացողներն են, ռազմագերիների վշտի մեջ եռացողներն են, հայրենիքի կորստի ցավից խելագարվածներն են։
Այո, ես «սեւ» եմ ու պատրաստ եմ պատռել թուրքերի հետ միեւնույն անկողնում հայտվելու համար պահած ոմանց սպիտակ ներքնաշորերը։