«Սյունիքից հետո Գեղարքունիքն է հերթի մեջ, հետո՝ Տավուշը. այն, ինչ պատահում է մեր երկրի և ազգի հետ ու դեռ կլինի, արդար է». Արա Ղազարյան


15:22 , 4 հունվար, 2021

«Սյունիքից հետո Գեղարքունիքն ա հերթի մեջ, հետո՝ Տավուշը…

Էն, ինչ պատահում ա մեր երկրի եւ ազգի հետ ու դեռ կլինի, արդար ա:

Արդար ա մի ազգի համար, որը պատերազմի ավարտից մոտ երկու ամիս անց դեռ չի ուզում իմանա զոհերի, վիրավորների, անհետ կորածների, գերիների թվերը։

Արդար ա մի ազգի համար, որը պատերազմի ավարտից մոտ երկու ամիս անց չի պահանջում խայտառակ պայմանագրի եւ համաձայնագրի մանրակրկիտ վերծանում, քարտեզների եւ բնագծերի վերջնական հստակեցում, «բանավոր փոխպայմանավորվածությունների» մասին մանրակրկիտ հաշվետվություն:

Հայաստանում եւ Սփյուռքում մենք այլeuս գործ ունենք էշի ականջում քնած հանրության հետ, որը նայում, սակայն չի տեսնում, թե ինչպես ենք Հայրենիք կորցնում: