Աննա Գրիգորյանի գրառման տակ հայտնվում է մի քանի ֆեյք ու գրեթե նույն տեքստով մեղադրում նրան այն բանում, որ «ԱԺ-ում 2 ու կես տարի ծպտունդ չենք լսել»․ մարդը նոր է դառնում պատգամավոր՝ ո՞նց պիտի ծպտունը լսեիք (Photo)


02:32 , 30 դեկտեմբեր, 2020
ԱԺ-ում մի իմքայլականի հրաժարականի հետևանքով առաջացել է թափուր մանդատ, որն ըստ կարգի՝ պետք է փոխանցվի 2018-ի ընտրություններում հաջորդ առավել շատ ձայներ ստացած անձին։ Այդ անձը Աննա Գրիգորյանն է, քաղաք Կապան, որը հրապարակավ հայտարարում է, որ (ա) մանդատը վերցնելու է, և (բ) դուրս է գալու «Իմ քայլը» ֆրակցիայից։
Անմիջապես գրառման տակ հայտնվում է մի քանի ֆեյք ու գրեթե նույն տեքստով մեղադրում նրան այն բանում, որ «ԱԺ-ում 2 ու կես տարի ծպտունդ չենք լսել»...
Բաբամ, որ մարդը նոր է դառնում պատգամավոր՝ ո՞նց պիտի ծպտունը լսեիք ԱԺ-ում։
Այ էսպիսի «կարճ միացումներ» ֆեյքերի ֆաբրիկայում։