Այս, մեղմ ասած, դժվար տարին մոտենում է իր ավարտին, և մինչ մենք որոշում ենք նշել Ամանորը, թե ոչ, չպետք է մոռանալ, որ մենք ունենք մտերիմ հարազատներ, ում առավել, քան երբևէ, պետք է շրջապատել ջերմությամբ և ուշադրությամբ: Իսկ ո՞րն է հոգատարության լավագույն արտահայտումը, եթե ոչ առանձնահատուկ ուշադրությամբ ընտրված նվերը։
Ամանորյա նվերների կատեգորիան կարող է առաջին հայացքից բարդ և միապաղաղ թվալ, եթե հարցին մոտենանք առօրեականության տեսանկյունից (շոկոլադ ու ալկոհոլային խմիչք)։ Սակայն եթե ցանկանում եք իսկապես հիշվող և ցանկալի նվերի հեղինակ դառնալ, ձեր ուշադրությունն ենք ներկայացնում 2020 թվականի լավագույն նորարարական նվերների ցանկը:
Խաղային համակարգեր
Ամանորյա այսպիսի նվերը հարազատների երջանկությամբ ու մանկական հրճվանքով լի դեմքի Ձեր գրավականն են: Հավատացեք, որ խաղային համակարգի փաթեթավորումն անմիջապես կոչնչացվի, իսկ Դուք կարժանանաք գոյություն ունեցող բոլոր կոմպլիմենտներին: Ի դեպ, տղամարդու տարիքը, ում համար նախատեսված է այս անակնկալը, կարող է ազատ տատանվել 6-ից 45 կամ նույնիսկ ավելին: Sony PS4 Pro կամ Xbox360 համակարգն արագ կհամալրի տղամարդու ամենասիրած իրերի ցանկը:
Առավելություններ
Թերություններ
Անլար ականջակալներ
Անլար ականջակալները երկրորդ տարին է, ինչ իրենց դիրքերը չեն զիջում ամենաթրենդային իրերի ցուցակում։ Անկախ բրենդային նախընտրություններից՝ կարող եք վստահորեն ընտրել AirPods Pro կամ Galaxy Buds՝ որպես նվերի լավ տարբերակ։ Պարզապես հաշվի առեք երկու պրոդուկտների միջև առկա գնային տարբերությունը, ինչպես նաև նվերը ստացողի սմարթֆոնի բրենդը համատեղելիության խնդիրներից խուսափելու համար։
Առավելություններ
Թերություններ
Ծխախոտի տաքացման համակարգեր
Ժամանակակից նվեր բոլոր ծխողների համար, ովքեր ցանկանում են անցում կատարել ավելի քիչ վնասակար այլընտանքի։ Այս համակարգն օգտագործման ընթացքում տաքացնում է ծխախոտն այն այրելու փոխարեն։
Արդյունքում էականորեն նվազում է վնասակար նյութերի արտադրությունը։ Վերջին մոդելն է IQOS 3 DUO-ն: Այս տեխնոլոգիական նորամուծությունն ակտուալ նվեր է թե՛ մտերիմների, թե՛ գործընկերների համար:
Առավելություններ
Թերություններ
Օդը խոնավեցնող սարքեր
Հաշվի առնելով տանն անցկացվող ժամանակի կտրուկ աճի տենդենցը՝ կարելի է վստահորեն պնդել, որ այս տարի օդը խոնավեցնող սարքը կհամարվի ակտուալ նվեր։
Օդի խոնավեցման սարքը կօգնի ապահովել տանը հանգստացնող, տոնական և ջերմ մթնոլորտ։ Հարմարավետության և հասանելիության տեսանկյունից խորհուրդ ենք տալիս կոմպակտ և գրավիչ դիզայնով Scoole SC մոդելը։ Այն ունի կառավարման հարմար և հասկանալի մեխանիկա: Ավելին՝ բացի իր ուղղակի գործունեությունից՝ սարքը կարող է նաև ծառայել որպես ինտերիերի լակոնիկ աքսեսուար:
Առավելություններ
Թերություններ
Էլեկտրոնային մերսման սարք
Մեր օրերում, երբ ժամանակի մեծ մասն անցկացնում ենք անշարժ նստած, մկանների լարվածությունն ամենօրյա խնդիր է շատերի համար: Լուծեք այս խնդիրը Ձեր կոլեգաներին կամ ընկերներին էլեկտրական մերսիչ նվիրելով: Պարբերաբար օգտագործումը հնարավորություն կտա լիցքաթափվելու և նվազեցնելու մկանային ցավը:
Xiaomi քառանիվ մերսիչն օգտագործում է մագնիսական հպման մեթոդ, ինչի շնորհիվ էլ շատ հարմար և պարզ է օգտագործման մեջ: Այս սարքն ունիվերսալ է մեջքի, ազդրերի, պարանոցի և ուսերի մերսման համար:
Առավելություններ
Թերություններ
Եվ մեկ բոնուս մեր կողմից կամ «Ֆի՜լմ, ֆի՜լմ, ֆի՜լմ․․․»
Ներկայացնում ենք ամանորյա նվերի գաղափար, որ կուրախացնի ԲՈԼՈՐԻՆ: Ձմռան երեկոն ջերմ միջավայրում անցկացնելը լավ միտք է, իսկ վայելել այն լավագույն կինոների հավաքածուով՝ կատարյալ:
Netflix-ի փաթեթը ֆիլմերի լայն ընտրանի է ցանկացած ճաշակի մարդկանց համար:
Դե ի՞նչ, արդեն գտա՞ք, թե ինչ եք նվիրելու։