Նաիրա Զոհրաբյանն այլևս չի նախագահի ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովը


14:46 , 29 դեկտեմբեր, 2020

Pastinfo.am-ը գրում է․

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները որպես ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ դադարեցվեցին։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման նախագծի քվեարկությանը 132 պատգամավորից մասնակցել է 84 պատգամավոր, որոնցից 78-ը կողմ են քվեարկել, իսկ դեմ՝ 4 պատգամավոր։