Երևի ինչ-որ բան գիտեին, որ նախորդ քաղաքային ընտրություններին Տարոն Մարգարյանին չէին վստահում


15:52 , 5 օգոստոս, 2013

Երևի ինչ-որ բան գիտեին, որ Տարոն Մարգարյանին չէին վստահում, երբ նախորդ քաղաքային ընտրություններին Հանրապետականը գնում էր Գագիկ Բեգլարյանով, հետո նրա հրաժարականից հետո քաղաքապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը: Հետո նոր, այլընտրանք չգտնելով, Տարոն Մարգարյանին: Եթե հիմա հնարավոր լիներ, վստահ եմ` Հանրապետականը մեկ այլ քաղաքապետի թեկնածու կգտներ: Քանզի ակնհայտ է արդեն, որ այս պաշտոնը նրա «հագով չէ»: Իսկ նա և նրա ենթականերն այսօր միայն խայտառակում են ռեսպուբլիկականը: