Արդեն երեք տարի է, ինչ ով ասես կարծում է, թե ինքն ինչ-որ բան գիտի ու չգիտես ինչու համոզված է, որ իր գլխում նստած այդ ինչ-որ բանը պիտի ներկայացնի հանրությանը. փաստաբան


16:04 , 27 դեկտեմբեր, 2020

Փաստաբան դառնալուց հետո մի քանի տարի պահանջվեց մինչև ինձ թույլ տվեցի հարցազրույց տալ, թեև դրանից առաջ էլ քրեական արդարադատության ոլորտում երկարամյա աշխատանքի փորձ ունեի։ Համոզված էի, որ կարծիք, դիրքորոշում ունենալն ու այն հանրությանը հրապարակային ներկայացնելը չափազանց պատասխանատու հանգամանք է, գիտելիքներով, աշխատանքով, անցած ճանապարհով պայմանավորված մեծ պատասխանատվություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Արդեն երեք տարի է, սակայն, ինչ ով ասես կարծում է, թե ինքն ինչ-որ բան գիտի ու չգիտես ինչու համոզված է, թե իր գլխում նստած այդ ինչ-որ բանը պիտի ներկայացնի

հանրությանը։
Համոզված եմ, որ սա էլ է յուրօրինակ խեղում և սա էլ է ընդհանուր դեգրադացման պատճառներից մեկը, որի շտկման ուղղությամբ էլ մտածելու բան կա։