Մենք բոլորս պարտք ենք ոչ միայն Արցախին, որքան պարտք ենք ինքներս մեզ․ Աշոտյան


14:03 , 27 դեկտեմբեր, 2020
Արցախը. իր ժողովրդով, հոգսերով, խնդիրներով, կորսված տարածքներով, անվտանգությամբ, ապագայով, կարգավիճակով՝ ամբողջությամբ պետք է մշտապես լինի Հայաստանի քաղաքական մտքի, կյանքի, գործունեության գերագույն առաջնահերթություններից մեկը։
Ներկա իրավիճակը, որքան էլ ծանր լինի, չպետք է կտրի մեր թեւերը, զրկի մեզ երազանքից, հաշտեցնի կորուստների հետ։
Մենք բոլորս պարտք ենք ոչ միայն Արցախին, որքան պարտք ենք ինքներս մեզ։