Իր ողբերգությունը ավարտին հասցնելու համար Նիկոլին անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ՝ նախընտրական շրջանի տեսքով


11:26 , 26 դեկտեմբեր, 2020
Արտահերթ ընտրությունների մասին խոսակցություն բացելու լավ լուրն այն է, որ Նիկոլը հայտարարում է, թե մղձավանջը Հայաստանում մի օր ավարտվելու է։
Վատ լուրն այն է, որ իր ողբերգությունը ավարտին հասցնելու համար Նիկոլին անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ՝ նախընտրական շրջանի տեսքով, եւ լրացուցիչ լարվածություն՝ նախընտրական քաոսի տեսքով, որպեսզի հողատուն կարողանա ավարտին հասցնել իր դավաճանական առաքելությունը, որից հետո նա, լքելով իր բոսյակներին, կթռնի։