Միայն մի հոգի կա դժգույն-դժբախտներիդ երկար ու ձիգ շարքում, ում դեռ թանկ ու հարազատ եմ համարում հոգուս խորքում, մնացածներդ ինձ համար վերածվել եք Հայրենիք հանձնող թշվառ մինյոնների․ Ռուբեն Մելիքյանը՝ իմքայլականներին


03:03 , 26 դեկտեմբեր, 2020
Մի քանիսը կան «Իմ քայլի» պատգամավորների ու այլևայլ մեծ ու միջին պաշտոնյաների թվում, որոնց հետ ժամանակին անձնական հարաբերություն եմ ունեցել։ Այդ մարդիկ թանկ են եղել ինձ համար ժամանակին։ Ժամանակին նրանց մի մասի համար առանց «ախ» քաշելու՝ պատրաստ եմ եղել կռիվ տալ, զոհողությունների գնալ, ծեծ ուտել։ Երևի իրենք էլ՝ ինձ համար։
Բայց ժամանակներն այլևս ավարտվել են։ Աշխարհը գլխիվայր է շուռ եկել։ Բոլորդ ինձ համար վերածվել եք Հայրենիք հանձնող թշվառ մինյոնների։ Ոչ մեկիդ նկատմամբ հարազատության զգացում այլևս չունեմ։ Ժամանակներն ավարտվել են։
Միայն մի հոգի կա դժգույն-դժբախտներիդ երկար ու ձիգ շարքում, ում դեռ թանկ ու հարազատ եմ համարում հոգուս խորքում։ Ու վերջ։ Ու ցավով զգում եմ, որ շուտով այդ թելը նույնպես կտրվելու է։