Գլխավոր դատախազի դասախոսները նրան մատնացույց են անում ՀՀ քր. օրենսգրքի 299 հոդվածը պահանջելով հավատարիմ մնալ իրավունքի գերակայությանը


14:38 , 25 դեկտեմբեր, 2020
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դասախոսներն իրեն մատնացույց են անում ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածով կատարված և շարունակվող հանցագործությունը՝ պահանջելով նրանից հավատարիմ մնալ իրավունքի գերակայության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքներին, հարուցել քրեական գործ և ձերբակալել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Փաստորեն, Դավթյանին իրավունք սովորեցրած գիտնականներn իրավական վարպետաց դաս են (master class) տալիս նրան, որից խուսափել կամ այն մերժել Դավթյանն ուղղակի չի կարող:
Առավել քան վստահ եմ, որ Հայաստանի ամենահեղինակավոր իրավաբան գիտնականներն այս պահանջը ձևակերպելիս առաջնորդվել են հայրենասիրության և մասնագիտական արժանապատվության հրամայականով՝ նպատակ ունենալով վերականգնել տապալված իրավական կարգն ու երաշխավորել իրավունքի գերակայությունը:
Հ.Գ. Կարծում եմ` այս խնդրով ասելիք ունի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ որպես պետության գլուխ և ՀՀ սահմանադրությանը հետևելու պարտականություն ունեցող պետական բարձրագույն մարմին: