Այս «կարմիր բերետավորը» այսօր մի քանի անգամ հարվածել է ազգադավ ստահակի հրաժարականը պահանջող արժանապատիվ երիտասարդին. Ռուբեն Մելիքյան


22:44 , 24 դեկտեմբեր, 2020
Իմ տեղեկություններով՝ այս «կարմիր բերետավորը» այսօր մի քանի անգամ հարվածել է ազգադավ ստահակի հրաժարականը պահանջող արժանապատիվ երիտասարդին։
Երիտասարդը հենց հիմա գտնվում է հիվանդանոցում, քանի որ առաջացել է վիրահատական միջամտության անհրաժեշտություն։ Ըստ կարգի՝ այդ փաստի ուժով պետք է սկսի նյութերի նախապատրաստություն և հարուցվի քրեական գործ։ Ակնկալում եմ, որ առավելագույնը 2-3 օրերի ընթացքում ոստիկանության այս ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի և կկիրառվի «պաշտոնավարման ժամանակավոր դադարեցում» հարկադրանքի միջոց։
Ամեն դեպքում, մարդիկ պետք է դեմք առ դեմք ճանաչեն Հայաստանում ադրբեջանական շահերը սպասարկող ոստիկաններին, ուստի հրապարակում եմ նրա լուսանկարը։