Չեմ զարմանա, եթե «վնիզապնը» Շուշիից վիդեո հրապարակեն՝ Մեհրիբանն էլ Աննային տեսաուղերձ հղի. «Եկել եմ Շուշի, մուղամ լսեմ, բա ո՞ւր ես, չկաս, աղչի՛»․ Կարեն Վրթանեսյան


01:41 , 24 դեկտեմբեր, 2020
Այսօր Իլհամ Ալիևը Ղուբաթլի ու Զանգելան էր այցելել։
Աշխարհագրորեն նա այսօր ավելի էր մոտ Գորիսին և Կապանին, քան կարողացավ այդ քաղաքներին մոտենալ Նիկոլ Փաշինյանը՝ իր տապալված «սյունաց արշավանքի» ժամանակ։
Վաղը Իլյուշի ծնունդն է, ի դեպ։
Չեմ զարմանա, եթե «վնիզապնը» Շուշիից վիդեո հրապարակեն։ Մեհրիբանն էլ Աննային տեսաուղերձ հղի. «Եկել եմ Շուշի, մուղամ լսեմ, բա ո՞ւր ես, չկաս, ախչի՛»։
* * *
Ես ապրել եմ դեռ ԽՍՀՄ տարիներին, տեսել եմ 1988-ի ցույցերը, Սովետի փլուզումը, պատերազմը, «մութ ու ցուրտը», և այլն, և այլն։
Իմ հողի վրա ես ինձ երբեք այսքան անպաշտպան չեմ զգացել, ինչպես հիմա։
Երբեք չի եղել այնպես, որ ապագայի պլաններ չունենամ։
Կյանքումս առաջին անգամ է։