Պետք է ձեզ նեղություն տաք և դուրս գաք հրապարակ, հանուն վաղվա անվտանգ և կայուն Հայաստանի, հանուն մեր նոր կերտվող այս պատմության գոնե մի լուսավոր հույսի․ Վահան Բաբայան


02:32 , 22 դեկտեմբեր, 2020
Վաղվանից շատ բան է կախված: Փողոց դուրս եկած քաղաքացիներն այս անգամ պետք է քանակային առումով գերազանցեն բոլոր նախկին հանրահավաքներին,որ եղան վերջին շաբաթներին:
Առանց պատկառելի քանակի ճնշում չի լինելու,դրա համար բոլորս պետք է լինենք հրապարակում,անկախ հարթակում կանգնածների հանդեպ ունեցած ձեր կարծիքներից մենք միակարծիք ենք,որ հողատուն օր առաջ պետք է հեռանա:
Դրա համար համացանցով նայելու փոխարեն պետք է ձեզ նեղություն տաք և դուրս գաք հրապարակ, հանուն վաղվա անվտանգ և կայուն Հայաստանի,հանուն մեր նոր կերտվող այս պատմության գոնե մի լուսավոր հույսի:
Ընդդիմության վճռականությունը նաև կախված է խաղաղ հավաքների մասնակցող մարդկանց քանակից: