Արտահերթ ընտրությունները հնարավորություն կտա դավաճանի խմբակին մերժվածի կարգավիճակից դուրս գալ և նորից դառնալ քաղաքական դաշտի լեգիտիմ խաղացող․ դա պետք է բացառել


01:45 , 22 դեկտեմբեր, 2020
Դավաճանի խմբակը շատ է ուզում արտահերթ ընտրություններ։
Դա հնարավորություն կտա իրենց մերժվածի կարգավիճակից դուրս գալ և նորից դառնալ քաղաքական դաշտի լեգիտիմ խաղացող։
Եթե ինչ-որ մեկի հետ բանավիճում ես, ապա արդեն ուզած-չուզած ընդունում ես իր լեգիտիմությունը որպես կողմի։ Եթե նույնիսկ ԱԺ-ում փոքրամասնություն լինեն կամ ընդհանրապես ԱԺ չանցնեն, դա իրենց համար շանս է պառակտիչ և քայքայիչ գործունեությունը շարունակելու և թեկուզ 5 կամ 10 տարի անց ռևանշ իրականացնելու՝ առավել ևս հաշվի առնելով, որ առջևում դժվար տարիներ են լինելու։
Բայց Հայաստանը հաստատ այլևս չունի որևէ ռեսուրս նման վտանգավոր էքսպերիմենտներ թույլ տալու։
Նիկոլիզմը և ընդհանրապես այսպիսի ծայրահեղական պոպուլիզմը չգիտեմ ինչպես, բայց պետք է բացառվի։