Կենտրոնական քննչական կոմիտեում գործընկերներիս հետ հանդիպեցի բերման ենթարկված Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին. Նաիրա Զոհրաբյան


17:56 , 21 դեկտեմբեր, 2020
Րոպեներ առաջ Կենտրոնական քննչական կոմիտեում գործընկերներիս հետ հանդիպեցի բերման ենթարկված Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին։
Առաջադրված մեղադրանքն անհեթեթ է՝ ապօրինի հավաքների կազմակերպում։
Գորիսի քաղաքապետը պինդ է ու վստահ, եւ մի րոպե անգամ չեմ կասկածում, որ քննչական կոմիտեն չի կատարի Առուշին կալանավորելու քաղաքական հրահանգն ու Առուշը արագ կհասնի Սյունիք՝ մեր հայրենիքը ներքին ու արտաքին թուրքից պաշտպանելու համար։Image may contain: 2 people, including Naira Zohrabyan, people standing and indoor