Մենք եկել էինք սատար կանգնելու Տեր Պարգև քահանա Զեյնալյանին, բայց հասկացանք, որ իրականում հենց նա է մեզ բոլորիս սատար կանգնողը. Ադեկվադ


15:52 , 21 դեկտեմբեր, 2020

Հայ Առաքելական Եկեղեցին է մեր գոյատևման հենասյունը: Այդպես եղել է ու կա հիմա: Հերթական անգամ կորցնելով պետականությունը` մենք ապավինում ենք այն միակ հաստատությանը, որը, շնորհիվ տեխնոկրատական խիստ կարգի, կարողացել է 1700 տարի պահպանվել և պահպանել իր հետ մեր ինքնությունը: Մենք եկել էինք սատար կանգնելու տեր Պարգև քահանա Զեյնալյանին, բայց հասկացանք, որ իրականում հենց նա է մեզ բոլորիս սատար կանգնողը: Մեզ մնում է երախտամոռ չլինել: