Վերաքննիչը բավարարել է Միհրան Հակոբյանի բնակարանի խուզարկության թույլտվության որոշման դեմ ներկայացված բողոքը․ փաստաբան


11:33 , 21 դեկտեմբեր, 2020
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Դանիելյանի, քննության առնելով վստահորդիս՝ Միհրան Տարոնի Հակոբյանի բնակարանում խուզարկության թույլտվություն տալու որոշման դեմ ներկայացված բողոքս, բավարարեց այն՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը։
Մ. Հակոբյանը մեղադրվում է ռազմական դրության ժամանակ ցույցեր կազմակերպելու և անցկացնելու մեջ, վերջինիս ձերբակալումը դատարանները նույնպես ոչ իրավաչափ էին ճանաչել: