Ու նորից ձեզ օրեր շարունակ գցում էին տեղեկատվական ծուղակի մեջ՝ «ՀՀ սուվերեն տարածքից ոչ մի մետր չի զիջվում»


12:27 , 20 դեկտեմբեր, 2020
ՊՆ-ն մեզ զգուշացնում ա, որ Գորիս-Կապան ճանապարհը այսուհետ անցնում ա «վիճելի» տարածքներով ու 21 կմ հսկելու են ռուս խաղաղապահները։ Ու նորից ձեզ օրեր շարունակ գցում էին տեղեկատվական ծուղակի մեջ՝ «ՀՀ սուվերեն տարածքից ոչ մի մետր չի զիջվում»։
Էն, որ ադրբեջանցիները Կապանի դիմացի գերակա դիրքերը վերցնում են, ձեզ չէին ասում։ Էն, որ Գորիս-Կապան ճանապարհը ըստ նոր սահմանազատման դառնում ա «վիճելի», ձեզ նույնպես չէին ասում։ Էն, որ արդեն ՀՀ տարածքում են տեղակայելու խաղաղապահներ Սյունիքում, ձեզ նույնպես չէին ասում։ Ու ամեն անգամ դուք էդ ծուղակի մեջ սիրով ընկնում եք ու սպասում «լավ լուրերի», մեզ անվանում պանիկյոռ, իսկ հետո գալիս ա պաշտոնական հաստատում մեր ասածների։