Ամենամեծ ողբերգությունն այն է, որ ալիևի հետ համաձայն են Հայաստանի գրեթե բոլոր ՀՊԱՐՏ քաղաքացիները


11:59 , 20 դեկտեմբեր, 2020
Ամենամեծ ողբերգությունն այն է, որ ալիևի հետ համաձայն են Հայաստանի գրեթե բոլոր ՀՊԱՐՏ քաղաքացիները:
«Քոչարյանն ու Սարգսյանը բանակը թալանել էին, խեղճ նիկոլն ի՞նչ աներ» տխմարագույն արտահայտությունն ասող «հպարտներին» միացավ նաև գերագույն դավաճանի կիրթ ու կառուցողական գործընկերը:
Մնում է եռակողմ գրկախառնության շրջանակներում ևս մեկ անգամ ՀԱՂԹԵԼ իրենց որդիների գերեզմանները թուրքական ներխուժումից պաշտպանող մայրերին և փայլուն օպերացիայի միջոցով կրկին զավթել Եռաբլուրը:
Ալիևը մեզ հաղթեց ոչ միայն ճակատում, այլ նաև թիկունքում՝ գործի դնելով իր ամբողջ գործակալական ցանցը: