Երեքշաբթի՝ ժամը 12:00-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը (Video)


11:32 , 20 դեկտեմբեր, 2020

«Փրկենք մեր հայրենիքը» խորագրով երեքշաբթի՝ ժամը 12:00-ին, Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Հայրենիքի փրկության շարժման» նախաձեռնած հանրահավաքը:

Հանրահավաքի կազմակերպիչները կոչ են անում քաղաքացիներին միանալ օր օրի մեծացող ժողովրդական շարժմանը:

Նշենք, որ հանրահավաքի մասնակիցների պահանջը մեկն է` Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: