Գերագույն գլխավոր դավաճանի այս վտանգավոր մոտեցումը թշնամու համար դուռ է բացում արծարծելու նաև Տիգրանաշենի հարցը


12:07 , 19 դեկտեմբեր, 2020
Գերագույն գլխավոր դավաճանը կրկին խիստ վտանգավոր հայտարարություն է անում՝ այս պահին լոկ իր «վարկանիշը» պահելու և արդարացի բողոքը նվազեցնելու նպատակով խոսելով Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին, որոնց տակ հասկանում է Հայաստան-Ադրբեջան խորհրդային նախկին սահմանը։
Այս վտանգավոր մոտեցումը թշնամու համար դուռ է բացում արծարծելու նաև խորհրդային ժամանակահատվածի, այսպես կոչված, ադրբեջանական արտատարածքային միավորների, այդ թվում՝ հատկապես Տիգրանաշենի (նախկինում՝ Քարքիի) հարցը, որտեղով անցնում է Վայքը և Սյունիքը մնացյալ Հայաստանին և Հայաստանը Իրանին կապող ռազմավարական նշանակության ճանապարհը։