Սրբապիղծ ցինիկն ու հոգով փնթին այսպես լայվով բարբաջելով հանձնեց Արցախը, այդպես էլ հանձնում է Սյունիքը


11:04 , 19 դեկտեմբեր, 2020
Սրբապիղծ ցինիկն ու հոգով փնթին այսպես լայվով բարբաջելով հանձնեց Արցախը, այդպես էլ հանձնում է Սյունիքը։ Թե բա՝ անվտանգություն։ Այ Ալիեւ, դու ո՜ւր, անվտանգությունն ո՜ւր։ Անգրագե՜տ, գուցե Ալիեւը Դուշանբեում, վերելակի մեջ գրպանդ, 5 միլիարդի չեկից բացի, քարտե՞զն էլ հետն է դրել։ Որ իմանաս՝ ինչը հանձնես, ինչը՝ ոչ։ Որեւէ բանական մարդ չի կարող բացատրել՝ ինչո՞ւ ես դու ընտրել հենց այս թրքաբարո ու թրքասեր քարտեզը։ Ինչո՞ւ ես լկտիաբար կտրտում մեր սահմանները։