Այն ինչ ծնողների, հարազատների և մեզ համար սուգ է, իրենց համար հնարավորություն է քաղաքական շոու կազմակերպելու․ Բորիս Մուրազի


02:36 , 19 դեկտեմբեր, 2020

Իշխանական պատգամավորը սգո երթի հայտարարությանը կից հրապարակելով 2018-ի իշխանազավթման հանրահավաքի լուսանկարը ապացուցում է այն ինչի մասին մենք խոսում ենք։ Ծնողների և հարազատների սուգը իշխանությունները ցանկանում են օգտագործել իրենց աթոռների պահպանման համար։ Այսինքն այն ինչ ծնողների, հարազատների և մեզ համար սուգ է, իրենց համար հնարավորություն է քաղաքական շոու կազմակերպելու։ փաշինյանի իշխանությունը վաղվա երթը իր համար տոնախմբության է ցանկանում վերածել, ուստի մի մասնակցեք դրան, իսկ եթե մասնակցում եք մի սպասեք մարդկային դրական վերաբերմունքի ձեզ ծանոթ ադեկվատ մարդկանցից։ Զոհերի հիշատակը գնացեք հարգելու առանց փաշինյանի։