«Սա կլինի մեր վերջին փորձությունը, կա՛մ կհաջողենք, կա՛մ էլ վերջնականապես կկործանվենք»․ Արա Վարդանյան


02:31 , 18 դեկտեմբեր, 2020
Հիմա հենց գրեմ, որ հաղթելու ենք, բոլորիդ աչքի առջև Արծրունը կգա։
Բայց գրում եմ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, և թող ձեր բոլորի աչքի առջև միայն Սուրբ Խաչը գա...
Մենք՝ որպես ազգ հեռացել ենք Աստծուց. այո՛, շատ ենք հեռացել։ Ժամանակն է վերհիշելու, թե ով ենք մենք, և որն է մեր դերը այս աշխարհում։ Ձեզ թվում է՝ թուրքը միայն հո՞ղն է զավթում։ Ո՛չ, թուրքը մեր քոքն է ուզում վերացնել մեր իսկ ձեռքերով։ Ինչո՞ւ ենք հասել այս հանգրվանին։ Որովհետև հեռացել ենք Աստծուց։ Սա է փաստը, որի հետ պետք է հաշտվել և ձգտել այն ուղղելուն։
Թող Աստված պահապան լինի մեր ազգին և ևս մեկ անգամ ուղղորդի մեզ դեպի ճիշտ ճանապարհ...
Սա կլինի մեր վերջին փորձությունը։ Կա՛մ կհաջողենք, կա՛մ էլ վերջնականապես կկործանվենք։