Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղը թշնամուն հաձնելու որոշում կայացրած Նիկոլ Փաշինյանը գյուղի ամբողջ բնակչությանը թողել է բախտի քմահաճույքին. գյուղապետը տեսաուղերձ է հղել՝ կոչ անելով կամավորներին առավոտյան զենքով ներկայանալ (Video)


01:53 , 18 դեկտեմբեր, 2020
ՀՐԱՏԱՊ. Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ գյուղի գյուղապետ Հակոբ Արշակյանը տեսաուղերձ է հղել՝ կոչ անելով կամավորներին առավոտյան ժամը 10:00-ին զենքով ներկայանալ Շուռնուխ՝ գյուղը ադրբեջանա-թուրքական զավթիչներից պաշտպանելու համար: Գյուղապետը նշում է, որ Հայաստանի ՊՆ-ն այսօր ամբողջ զորքն ու զինտեխնիկան հեռացրել է գյուղից և իրենք մնացել են ինքնապաշտպանության հույսին:
Փաստացի, գյուղը թշնամուն հանձնելու որոշում կայացրած Նիկոլ Փաշինյանը գյուղի ամբողջ բնակչությանը թողել է բախտի քմահաճույքին: Պետություն, ըստ էության, չկա: