Արցախում չպարզված հանգամանքներում 18 տարեկան զինվոր է մահացել


16:01 , 16 դեկտեմբեր, 2020

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14:17-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2002թ. ծնված Վահե Հովհաննեսի Բաբայանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն