Ուկրաինայի և Թուրքիայի միջև կնքվել են ԱԹՍ և ռազմանավերի համատեղ արտադրության համաձայնագրեր


12:11 , 16 դեկտեմբեր, 2020

Ermenihaber.am-ը գրում է․

Թուրքիայի և Ուկրաինայի միջև հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքերի և ռազմանավերի արտադրության տեխնոլոգիաների փոխանակման վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրվել։

Ուկրաինայի Պաշտպանության նախարար Անդրեյ Տառանը հայտարարել է, որ իրենք հույս ունեն թուրքական տեխնոլոգիաների և ներդրումների շնորհիվ Ուկրաինայի ռազմարդյունաբերությունը զարգացնել։

Ուկրաինացի պաշտոնյան նշել է նաև, որ այս նախագծերի կյանքի կոչմամբ նպատակ ունեն Սև և Ազովի ծովերում ուժեղացնել նավատորմը՝ ապահովելու համար պետության անվտանգությունը։