Ռուսաստանի ՊՆ կողմից դեկտեմբերի 14-ին հրապարակված քարտեզում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում այլևս ընդգրկված չէ Հին Թաղեր-Խծաբերդ հատվածը. Razm.info (Photo)


01:29 , 15 դեկտեմբեր, 2020

Արցախում իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի ՊՆ կողմից դեկտեմբերի 14-ին հրապարակված քարտեզում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում այլևս ընդգրկված չէ Հին Թաղեր-Խծաբերդ հատվածը։ Այս մասին հայտնում է Razm.info-ն` թելեգրամյան իր ալիքում հրապարակելով նաև դեկտեմբերի 14-ի դրությամբ ՌԴ ՊՆ կայքում տեղադրված քարտեզը:

Հիշեցնենք, որ Հադրութի շրջանի այդ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական հարձակումից հետո, երեկ՝ դեկտեմբերի 13-ին, հրապարակված քարտեզում ավելացվել էին նաև Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերը։